Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

analitik.am

 

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել:

Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ:

Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նույն շարքից