Հասարակություն 

Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի Չինարի սահմանամերձ գյուղ

analitik.am

 

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի Չինարի սահմանամերձ գյուղ:

Այն Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է. անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են:

Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է:

Չինարին անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կիզակետում էր և ենթարկվել էր հրետակոծության հակառակորդի կողմից:

Նույն շարքից