Քաղաքականություն 

Ես կայացրեցի ոչ հեշտ, բայց միակ ճիշտ որոշումը, հակառակ դեպքում Անդրկովկասը դառնալու էր վառոդի տակառ. Դմիտրի Մեդվեդև

analitik.am

Այսօր լրանում է 12 տարին, երբ մեր երկիրը պատասխանեց Վրաստանի այն ժամանակվա նախագահի հանցավոր գործողություններին: Պատասխանեց տականքի գործողություններին, որ հրամայել էր կրակել խաղաղ բնակիչների տների, անպաշտպան ծերերի ու երեխաների, ռուսաստանցի խաղաղապահների վրա, ովքեր ապահովում էին այդ թվում նաև վրացական գյուղերի բնակիչների խաղաղությունն ու անվտանգությունը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ըստ էության, խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը հայտարարած պատերազմին: Հենց դրա համար ես այն ժամանակ կայացրեցի ոչ հեշտ, բայց միակ ճիշտ որոշումը՝ պաշտպանել Աբխազիան ու Հարավային Օսիան՝ նախ պաշտպանելով ագրեսիայից, իսկ հետո դրանց բնակիչների խնդրանքով ճանաչելով անկախությունը: Հակառակ դեպքում Անդրկովկասը վերածվելու էր վառոդի տակառի, ինչը Ռուսաստանի համար, որը միշտ կողմ է եղել հարևան երկրներում ամուր խաղաղությանը, անընդունելի էր:

Ռուսաստանը միշտ կողմ է եղել ու լինելու է սահմանակից երկրներում խաղաղությանն ու կայունությանը: Մեր գործողություններից յուրաքանչյուրը թելադրված է հենց դրանով, այդ անկեղծ ցանկությամբ: Նաև պետք է հստակ հասկանալ, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տվել հարձակվել իր քաղաքացիների վրա, ինչ էլ լինի, որտեղ էլ լինի: Մեր պատասխանը միշտ ադեկվատ է լինելու ստեղծված իրավիճակին՝ նպատակ ունենալով կայունություն ու անվտանգություն ապահովել ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-գրել է նա:

 

Նույն շարքից