Հասարակություն 

Իշխանական պատգամավորը Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը քննադատողներին հաչացող շների հետ է համեմատել

analitik.am

 

Վերջին օրերին թուրքական լիրայի գրանցած արժեզրկման պատմական ռեկորդների ֆոնին սոցցանցերում օգտատերերը սկսել են հաճախակի քննադատել Թուրքիայի կառավարության վարած ֆինանսատնտեսական քաղաքականությունը։

Այս ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորներն ու նախարարները սոցցանցերում արշավ են սկսել՝ ի սատարումն Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի։

Արշավի շրջանակներում Twitter-ում «ԲերաթԱլբայրաքկողքիդենք» հեշթեգով արված գրառումներից ուշագրավ է հատկապես ԱԶԿ-ական պատգամավոր, խորհրդարանի Ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Ջելալեթթին Գյուվենչի գրառումը։ Վերջինս կառավարությանը քննադատող քաղաքացիներին հաչացող շների հետ է համեմատել։

«Շների հաչոցից ձիերը չեն սատկում»,- գրել է իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք, որ վերջին 2 օրում Թուրքիայի ազգային արժույթը ամերիկյան դոլարի նկատմամբ շարունակաբար արժեզրկման 2 պատմական ռեկորդ է սահմանել։ Օգոստոսի 6-ին 1 դոլարի փախարժեքը հասել է մինչև 7,28 լիրայի, իսկ այսօր արդեն 1 դոլարը կազմել է 7,34 լիրա՝ թարմացնելով արժեզրկման երեկվա ռեկորդը։

ermenihaber

 

Նույն շարքից