Հասարակություն 

Ռուսաստանում մահացության ցուցանիշը բարձրացել է

analitik.am

 

Հունիսին Ռուսաստանում մահացության ցուցանիշը տարեկան կտրվածքով բարձրացել է 18,6 տոկոսով: Այս ամսվա ընթացքում ավելի քան 25 հազար մարդ է մահացել, քան մեկ տարի առաջ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Հունիսին մահացած ռուսաստանցիների ընդհանուր թիվը կազմել է 162.8 հազար: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը հավասար էր 137,2 հազարի:

Վերլուծաբաններն ամռան առաջին ամսվա ընթացքում արձանագրել են նաև ծնելիության մակարդակի անկում՝ տարեկան կտրվածքով 0,5 տոկոսով:

Այսպես, 2020 թվականի հունիսին ծնվել է 118,5 հազար երեխա, իսկ մեկ տարի առաջ՝ 119,1 հազար: Միևնույն ժամանակ, երկրի 45 շրջաններում փորձագետներն արձանագրել են ծնելիության աճ 2019 թվականի համեմատ:

 

Նույն շարքից