Քաղաքականություն 

Մեկնարկեց աշխատանքային այցս «Սևան» ազգային պարկ․ Ռոմանոս Պետրոսյան

analitik.am

 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեկնարկեց աշխատանքային այցս «Սեւան» ազգային պարկ:

➡️Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացա Սեւանի ջրային ավազնի տասնամյակներ կուտակակված էկոլոգիական հիմնախնիրներին:

Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:

➡️ Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»։

Նույն շարքից