Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոսել է Բելառուսում առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթելու հնարավորության մասին: Սյս մասին հայտնում է Լենտան։
«Pozner Online» կայքում հրապարակված հարցազրույցում նա լիարժեք վստահություն է հայտնել, որ Լուկաշենկոն կհաղթի․ «Նախ, Լուկաշենկոն չի պարտվի. Դա հարյուրից հարյուր տոկոս է»,-նշել է լրագրողը:
Պոզները շեշտել է, որ Բելառուսի ընտրություններում ցանկացած այլ թեկնածուի հաղթանակը, նրա տեսանկյունից, ամբողջովին բացառված է․ «Նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը»,-խոստովանել է հաղորդավարը:
Լրագրողը հավելել է, որ ընտրություններից հետո Լուկաշենկոն «մի փոքր կթուլանա»: Նրա կարծիքով, դա շատ ձեռնտու է Ռուսաստանին:
Պոզները բացատրել է, որ անցած մեկուկես տարվա ընթացքում Բելառուսի ղեկավարը «թույլ է տվել իրեն չհամաձայնել, հակաճառել Պուտինին»։
«Թույլ Լուկաշենկոն», ըստ հաղորդավարի, «իրեն ավելի ճիշտ կպահի»՝ Ռուսաստանի տեսանկյունից: