Պաշտպանության բանակի փոխանցմամբ, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց:
Տեղեկացնեմ, որ նախորդ շաբաթվա ամփոփիչ տեղեկություններով, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից մեր դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:
Այսինքն՝ շաբաթական կտրվածքով, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակված կրակոցների թիվն աճել է 1100-ով։