Ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է մարզվել ԱՄՆ-ում՝ Ջասթին Գետջի հետ մենամարտից առաջ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ESPN-ին:
31-ամյա ռուսաստանցին 2012 թվականից ի վեր առաջին անգամ է մարզվելու Կալիֆոռնիայում: Մարզիկը նշել է, որ վախենում է կորոնավիրուսով վարակվելուց: Մարզական ճամբարը տեղակայված կլինի Դաղստանում:
«Ultimate Fighting Championship» (UFC) ղեկավարությունը դեռ չի հայտնել, թե որտեղ է անցկացվելու մրցաշարը: