Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայում որոշել են պաշտպանվել կորոնավիրուսից՝ օգտագործելով ժանտախտի ժամանակ կիրառված մեթոդը

analitik.am

 

Ֆլորենցիայի բնակիչները որոշել են պաշտպանվել կորոնավիրուսից՝ օգտագործելով ժանտախտի ժամանակ կիրառված մեթոդը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Insider-ին:

Նշվում է, որ բարերի և ռեստորանների տերերը կարանտինից հետո վերակենդանացրել են հին ավանդույթը: Պարզվել է, որ որոշ հաստատություններում պատվերը մատուցվել է այսպես կոչված գինու պատուհանների միջոցով (Buchette del vino):

17-րդ դարում, մեծահարուստ իտալացիներն իրենց տներում օգտագործել են այդպիսի փոքր անցքերը՝ սովորական աշխատողներին ավելացած գինին վաճառելու համար։

Այս կերպ գինին վաճառվել է նաև 1960-ականներին, երբ Իտալիայում տարածված էր ժանտախտը: Վաճառողներն առանց շփման են ստացել գումարը. Մետաղադրամները դրել են մետաղյա սկուտեղի վրա, որը հետագայում ախտահանվել է քացախով:

 

Նույն շարքից