Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի վայրից տեսանյութը

analitik.am

 

Համացանցում հայտնվել է հնդկական Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում ուղևորատար ինքնաթիռի վթարի վայրից տեսանյութը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Twitter- ում արված հրապարակմանը։

Կադրերում երևում է, որ ինքնաթիռը բաժանվել է երկու մասի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Air India Express ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց: Օդանավում, նախնական տվյալների համաձայն, եղել է 191 մարդ: Տուժածների կամ մահացածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

 

Նույն շարքից