Մոսկվայում կհայտնվի երեք քառակուսի մետր տարածք ունեցող աշխարհի ամենափոքր բարը: Այս մասին հայտնում է «Moskvich Mag»-ը:
«Тройничок» անունը կրող նոր հաստատությունը կբացվի այսօր՝ օգոստոսի 8-ին: Բարում կարող են տեղավորվել միայն երկու այցելու և բարմենը:
Հյուրերին կառաջարկվեն ինչպես դասական, այնպես էլ հեղինակային կոկտեյլներ: Դրանցից մի քանիսը կուղեկցվեն 30 րոպեանոց ներկայացմամբ: Հաստատության գործունեության առաջին շաբաթվա ընթացքում «Тройка» քարտի տերերը կստանան անվճար խմիչք:
1 1 - 2Shares