Հասարակություն 

Հույս ունեք, որ Աստծո կողմից բժշկի կոչում ստացած մարդկանց նկատմամբ նախանձից խեղդվող Ա․Թորոսյանը կդադարի՞ իր կործանարար գործունեությունը. համաճարակաբան

analitik.am

 

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում, ռեպրեսիաների էին ենթարկում ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմին բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի իմ կոլեգաները՝ լռեցին և մենք ունեցանք այն ինչ ունենք՝ փլուզված ՁԻԱՀ-ի կենտրոն և մի քանի տասնյակ գործից ազատված բուժաշխատողներ։ Այսօր հերթը հասավ Մհերին և կրկին լռում է բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը։

Բժիշկներ ջան, հույս ունեք, որ անձամբ ձեզ չե՞ն հասնի, անձամբ ձեզ չե՞ն կպնի։ Հույս ունե՞ք, որ չկայացած բժիշկ, բժշկին ատող, մասնագետներից սարսափող և զզվող, Աստծո կողմից բժշկի կոչում ստացած մարդկանց նկատմամբ նախանձից խեղդվող Ա․Թորոսյանը կդադարի՞ իր կործանարար գործունեությունը։

• Հակատուբերկուլոզային դիսպանսերներ,
• Ուռուցքաբանություն,
• ՁԻԱՀ-ի կենտրոն,
• Ծննդատներ,
• Ինֆեկցիոն ծառայություն,
• Մաշկավեներաբանական դիսպանսեր,
• Բազմաթիվ հարգված վաստակավոր բժիշկներ,

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ։

ՀԱՅ ԲԺԻՇԿ, այդ հաջորդը ԴՈՒ՛ էս։

ՁԱՅՆ ՀԱՆԻ, ԲԺԻՇԿ, ՔՈ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՒ ՎՐԱ ՈՏՔԵՐ ԵՆ ՍՐԲՈՒՄ։

Նույն շարքից