Հասարակություն 

Ռամզան Կադիրովի եկամուտը մեկ տարվա ընթացքում աճել է 20 անգամ

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եկամուտը մեկ տարվա ընթացքում աճել է 20 անգամ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրին:

2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը նա վաստակել է 147,997,849.29 ռուբլի: 2018 թվականին նրա եկամուտը կազմել է 7,58 միլիոն ռուբլի: Այսպիսով, տարվա ընթացքում եկամուտներն աճել են գրեթե 20 անգամ:

Կադիրովի կնոջ եկամուտը նույնպես տարվա կտրվածքով աճել է: 2019-ին նա վաստակել է 2,456,321,31 ռուբլի, իսկ 2018-ին՝ ընդամենը 60 հազար ռուբլի:

Այժմ Չեչնիայի ղեկավարին է պատկանում 28,361 քմ մակերեսով հողատարածք: Բացի այդ, Կադիրովին է պատկանում 3,668 քմ մակերեսով հողամաս և 2,344,6 քմ մակերեսով տուն:

 

 

Նույն շարքից