Հասարակություն 

Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին կենսաբանական զենք է անվանել

analitik.am

 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներգաղթյալներին սպառնալիք է անվանել, որը համեմատելի է կենսաբանական զենքի հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով La Vanguardia-ին:

Նա կոչ է արել իշխանություններին արգելել նրանց COVID-19 համաճարակի ժամանակ երկիր մուտք գործել: Ըստ Օրբանի, «ոչ բոլորը, այլ նրանցից մի քանիսը» կարող են վարակակիր լիել:

«Բոլոր անօրինական ներգաղթյալները, ովքեր ցանկանում են երկիր մուտք գործել, ոչ միայն խախտում են Հունգարիայի օրենքները, այլև կենսաբանական սպառնալիք են ներկայացնում»,-շեշտել է վարչապետը և ավելացրել, որ Հունգարիա ժամանող յուրաքանչյուր մարդու առողջական վիճակին հնարավոր չէ հետևել, ուստի ավելի հեշտ է փակել սահմանները:

Հունգարիայում գրանցվել է կորոնավիրուսի 4.6 հազար դեպք, 602 մարդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:

 

Նույն շարքից