Հասարակություն 

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է օգոստոսի 10-15-ի դասացուցակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շարունակում է հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար կազմակերպել խորհրդատվություններ և դասեր։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար տեղադրվում են ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները տեղադրվում են կայքի «Առաջադրանքներ» բաժնում։

Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը կարելի է դիտել E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում (http://e-school.am/lessons

Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

Ստորև ներկայացնում ենք օգոստոսի 10-15-ի դասացուցակը.

Երկրորդ շաբաթ, օգոստոսի 10-15

Երկրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 10-ին՝ ժամը 14։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին

Երրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 11-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 12-ին՝ ժամը 10։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին

Չորրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 14-ին՝ ժամը 15։00-ին

Հինգերորդ դասարան

Բնագիտություն – օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին
Մայրենի – օգոստոսի 13-ին՝ ժամը 11։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 15-ին՝ ժամը 10։00-ին

Վեցերորդ դասարան

Մայրենի – օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին

Բնագիտություն – օգոստոսի 10-ին՝ ժամը 10։00-ին
Համաշխարհային պատմություն – օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին
Բնագիտություն – օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 13-ին՝ ժամը 11։00-ին
Մայրենի – օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին

Յոթերորդ դասարան

Կենսաբանություն – օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին
Հայոց լեզու – օգոստոսի 10-ին՝ ժամը 12-ին
Գրականություն – օգոստոսի 10-ին՝ ժամը 13-ին
Քիմիա – օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին
Համաշխարհային պատմություն – օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 12-ին՝ ժամը 12։00-ին
Կենսաբանություն – օգոստոսի 13-ին՝ ժամը 11։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 14-ին՝ ժամը 10։00-ին
Հայոց լեզու – օգոստոսի 14-ին՝ ժամը 12։00-ին
Գրականություն – օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին

Ութերորդ դասարան

Կենսաբանություն – օգոստոսի 11-ին՝ ժամը 10։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին
Քիմիա – օգոստոսի 13-ին՝ ժամը 11։00-ին
Հայոց լեզու – օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին
Հայ գրականություն – օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին
Կենսաբանություն – օգոստոսի 14-ին՝ ժամը 10։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից