Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 16։15-ի սահմանում Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում՝ Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350 և Opel մակնիշի ավտոմեքենաները։ SHAMSHYAN.com-ը  հայտնում է, որ վթարի հետևանքով 1 հոգու դեպքի վայր ժամանած Աբովյանի ԲԿ բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աբովյանի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Բախման հետևանքով Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից