Քաղաքականություն 

Բեյրութի պայթյունի գործով ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ

Բեյրութի պայթյունի գործով քննության շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 19-ի, նախկինում հայտնի էր այս գործով 16 ձերբակալվածի մասին: Թեմային է անդրադարձել Anadolu գործակալությունը:

Ձերբակալվածների մեջ են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Բեյրութի նավահանգստի գլխավոր ղեկավարը, Լիբանանի Մաքսային ծառայության գլխավոր ղեկավարն ու նույն ծառայության նախկին գլխավոր ղեկավարը:

Մինչ այժմ անհետ կորած է համարվում 60 մարդ, հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 158-ի, տուժել է ավելի քան 6 հազարը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից