Միջազգային Քաղաքականություն 

Թուրքերը երբեք պահը չեն կորցնում և ճիշտ պահին հայտնվում են ճիշտ վայրում․ Թուրքագետ

Թուրքերը երբեք պահը չեն կորցնում և ճիշտ պահին հայտնվում են ճիշտ վայրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նա գրում է․

«Թուրքիայի փոխանախագահ Ֆուաթ Օքթայը և ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն մեկնել են Բեյրութ և հանդիպումներ ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի և վարչապետ Հասսան Դիաբի հետ։ Հանդիպումների ընթացքում հայտնել են, որ Թուրքիան պատրաստ է օգնել վերակառուցել Բեյրութի նավահանգիստը, որը ոչնչացվել է օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով:

Նրանք նաև առաջարկել են Միջերկրական ծովում Թուրքիայի Մերսինի նավահանգիստը ժամանակավորապես տրամադրել Լիբանանին մաքսազերծման և մեծ բեռների պահեստավորման համար, մինչև նավահանգիստի վերակառուցումը։ Իսկ Մերսինից կարող են ավելի փոքր նավերով մաքսազերծված ապրանքները տեղափոխել Բեյրութ։
Թուրք պաշտոնյաները նաև առաջարկել են վիրավորներին թուրքական ինքնաթիռներով տեղափոխել Թուրքիա բուժման նպատակով։
Նշեմ նաև, որ Թուրքիայի իշխանությունները Բեյրութ ենուղարկել են բժշկական խումբ և պարագաներ, ինչպես նաև որոնողափրկարարական խումբ:
Հավելեմ նաև, որ Թուրքիայի Կարմիր մահիկն այսօր հանդես է եկել «Ձեռք մեկնիր վիրավոր Բեյրութին» նախաձեռնությամբ, որի նպատակն է հասարակության միջոցով օգնություն ցուցաբերել վիրավորներին»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից