Քաղաքականություն 

Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի հերթական խայտառակությունը՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը, որ Գլենդեյլում Նիկոլի համար ցույցեր կազմակերպելու համար պաշտոն պոկեց Հայաստանում ու ոչինչ չանելու համար Հայաստանի քաղաքացու հարկերն է լափում, առաջարկում է Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրը լուծել ուշադրություն՝ այլ ժողովուրդների համար Հայաստանը Հայրենիք դարձնելով: Սա է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի պատկերացումը խնդիրների մասին: Այս թյուրիմացությունները մի կողմից քանդում են ազգայինի ու մեր ինքնության հենասյուները, մյուս կողմից՝ երկրի օտարման հիմքեր են ստեղծում:

Զարեհ Սինանյանն ու նրա շեֆ Նիկոլ Փաշինյանն իրենց պապաների հանձնարարությամբ մի կողմից ԼԳԲՏ քարոզ են անում, որ ոչնչացնեն հայկական արժեհամակարգն ու ընտանիքը՝ հարվածելով ազգի դեմոգրաֆիական պոտենցիալին, մյուս կողմից՝ երկրի օտարացման ծրագրեր են քննարկում:

Այսինքն՝ թուրքի առաջ երկրի դռներն են բացում: Սկզբի համար քրիստոնյա արաբ են ասում, հետո կասեն մահմեդական արաբ, հետո արդեն կբացեն Արցախի հարավում ադրբեջանցիների բնակեցման հարցը, վերջում արդեն առաջ կբերեն թուրքի վերադարձի հարցը Մասիս, Վեդի, Ամասիա, Վարդենիս ու Երևան՝ նախկին Նարիմանովի փողոց:

Սա մեծ դավադրություն է հայոց պետականության դեմ և օր առաջ այս գործակալների ռեժիմը պետք է դեմոնտաժ անել: Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն չի լինելու»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից