Հասարակություն 

Բեյրութում ցուցարարները ներխուժել են 2 նախարարության շենք

Ցուցարարները ներխուժել են Լիբանանի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարության շենքեր, որոնք գտնվում են մայրաքաղաք Բեյրութում:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանք վանկարկել են, որ «Բեյրութը ռազմականացված քաղաք է» և «Հեղափոխության մայրաքաղաք»:

Երեքշաբթի օրը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենքը խիստ վնասվել է: Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը և բարեփոխումներ պահանջելով:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ նահանջում են՝ չկարողանալով դիմակայել ակտիվիստների գործողություններին:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով, այ պահի դրությամբ, 154 մարդ է մահացել, որից 13-ը հայեր են: Ավելի քան 5000 վիրավորների թվում նույնպես հարյուրավոր հայեր կան:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից