Հասարակություն Պատահարներ 

Երկրաշարժ՝ Թուրքիայում․ էպիկենտրոնը Բիթլիսն է

4.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավարևելյան հատվածում՝տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Բիթլիսում, հիպոկենտրոնը՝ 6.99 կմ խորության վրա:  Առաջին երկրաշարժից չորս րոպե անց գրանցվել է 3.6 մագնիտուդ ուժգնության հետցնցում:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից