Հասարակություն 

Google-ը արգելափակել է Իրանի կողմից տարածված՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը

Google- ը արգելափակել է YouTube- ի 16 օգտատերերի հաշիվներ, որոնք ընկերության պնդմամբ կապված են Իրանի կառավարության հետ: Հայտնում է Parstoday.com-ը։

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ   2020 թվականի ապրիլին ընկերությունը արգելափակել է YouTube- ի 16 օգտատերերի հաշիվներ, որոնք կասկածվում էին որ հովանավրվում էին Իրանի կառավարության կողմից:

Google ընկերությունը հայտարարել է, որ այս հաշիվները դեր են ունեցել սոցիալական լրատվամիջոցների վրա ազդելու գործում:

YouTube- ի այս հաշիվների օգտատերերը արաբերենով նյութեր են տեղադրել՝  ԱՄՆ-ում Covid-19 հիվանդության և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի  հարաբերությունների մասին:

Ամերիկյան ընկերությունը 2020 թվականին նաև փակել է   Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների հետ կապ ունեցող  հաշիվները:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից