Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանում «բացահայտել են» տավուշյան մարտերի պատճառը

analitik.am

Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետի քարոզչամեքենան լրիվ կտրվել է իրականությունից։
Ըստ այդ քարոզչամեքենայի մաս կազմող «վերլուծաբանների, քաղաքագետների» Փաշինյանը Հայաստանում եկել է իշխանության « Լելե Թեփեյի վրեժը լուծելու խոստումով, սակայն արդեն երկու տարի է ինչ չի կարողանում այդ վրեժը լուծի, և ժողովուրդի աչքից ընկնում է, դրա համար եղան տավուշյան մարտերը»։
Ոչ միայն հայ հասարակությունը, այլ նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսները քաջատեղյակ են, թե Փաշինյանն ինչպես և ինչ խոստումներով, ինչը մերժելով եկավ իշխանության։ Փաշինյանի օրակարգում երբեք չի եղել «վրեժ լուծելու խոստում»։ Ավելին, Փաշինյանի քաղաքական կուրսը մշտապես եղել է խաղաղ ճանապարհով հարցի լուծում, բայց Բաքվից հնչող ռազմատնեչ հայտարարությունները, սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձերը, արհեստականորեն լարվածություն մտցնելը միշտ ստվերել են հայկական կողմի բարի կամքի դրսևորումը։
Բոլորիս համար էլ հասկանալի է, որ այդ տեսակ սուտն այսօր պետք է ադրբեջան անունով արհեստածին պետության քաղաքացիներին, և Բաքվի բռնապետը փորձ է կատարում ՀՀ-ի իշխանությանը սևացնելով պարտակել սեփական անհաջողությունները մարտի դաշտում։

На изображении может находиться: текст «"Onlar bela deyirki, Lala Tapa istiqamatinda itirmiş olduqları torpaqların qisasın lacağı Paşinyan bu vadlari verib ölka başçısı olub, hakimiyyata galib. Onun hakimiyyata galmasindan iki ildan çOX vaxt keçib. Ona göra da macburdur ki, buistiqamatda addımlar atsın va an azı bir naliyyat qazanıb xalqın gözünda nifuzunu qaldırsın" Bahar Rüstamli Ray Sırala: On yeni»

Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ

Նույն շարքից