Քաղաքականություն 

Լիբանանի վարչապետն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Բեյրութում հավաքված ցուցարարներին ուղերձում ճգնաժամից դուրս գալու ելք է անվանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, փոխանցում է tert.am-ը:

«Կառավարության հաջորդ նիստին կներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը», - ասել է երկրի վարչապետը:

Վերջինս հավելել է, որ պայթյունի պատճառների հետաքննությունը չի ավարտվի, քանի դեռ չեն բացահայտվի «բոլոր մեղավորները»:

Հիշեցնենք, որ ներկա պահին Լիբանանի մայրաքաղաքում շարունակվում են բազմահազարանոց բողոքի ցույցերը, որոնց ընթացքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով անվտանգության ուժերի աշխատակից է զոհվել: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է ցույցերի ընթացքում, որոնցից երեք տասնյակից ավելին հոսպիտալացվել են:

Ցուցարարներն իշխանություններից պատասխան են պահանջում օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի պատճառով: Պայթյունի հետևանքով 158 մարդ է զոհվել, որոնց թվում 13 հայ: Ավելի քան 6000-ը վիրավորվել են, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից