Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Չեխիայում. վեց մարդ այրվել է, հինգը ՝ մահացել պատուհանից դուրս նետվելիս

Չեխիայի հյուսիս-արևելքում հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ: Բոհումանի հրդեհն ամենաողբերգականն էր Չեխիայում վերջին 30 տարվա ընթացքում:

Բոհումինի բազմահարկ շենքի 11-րդ հարկում գտնվող բնակարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել են բնակարանում գտնվող երեք մեծահասակներն ու երեք երեխաները: 12-րդ հարկում գտնվող բնակարանից հինգ մարդ, փախչելով կրակից, դուրս է ցատկել պատուհաններից և ջախջախվել:

Թեև ոստիկանությունը դեռ չի պարզաբանում, սակայն աղբյուրները չեն բացառում դիտավորյալ հրկիզումը։ Բնակիչները նկատել են, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով տանում մի տղամարդու, ով վստահեցնում էր, թե ինքը չէ հրդեհողը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից