Հասարակություն 

Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում 14 հոգանոց արշավախումբ էր մոլորվել

Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» հյուրանոցային համալիրի տարածք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար ծառայող և «Մեղրաձոր անտառտնտեսության» երկու  աշխատակից:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից