Հասարակություն 

Ryanair-ը, որը պետք է ցածր գներով ուղևորներին տեղափոխեր Իտալիա, չի վերադարձնում մարդկանց գումարները

Հազարավոր քաղաքացիներ էժան ավիատոմսեր էին գնել Ryanair և այլ լոկոստերներից ու սպասում էին ամռան գալուն, որպեսզի մեկնեն ճանապարհորդության: Հայտնի պատճառներով դա տեղի չունեցավ ու հիմա մարդիկ կանգնած են լրջագույն նոր խնդրի առաջ` ավիաընկերություններն ամիսներ շարունակ չեն փոխանցում մարդկանց գումարները:

Կոնկրետ իմ դեպքում արդեն 4-րդ ամսին եմ մոտենում, որ ryanair-ը գումարը հետ չի վերադարձնում, իմ շրջապատում նման վիճակում գտնվողները շատ են: Կարծում եմ, որ պետությունը պետք է միջամտի և հետ վեչադարձնի իր քաղաքացուների միլիոնները, կամ` փողերը փոխանցի պետբյիջեից, հետո ավիաընկերությունների հետ հաշվանցում կատարի: Վիճակն իսկապես մտահոգիչ է:

Զոհրապ Եգանյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից