Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիան սկսում է կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա

analitik.am
Թուրքիայի իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է shantnews.am-ը:
«Մեր պատվաստանյութերից երկուսը հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա, դրանցից մեկը կփորձարկվի մարդկանց վրա», – ասել է նա:
Թուրքիան, Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ, երեք երկրներից մեկն է, որը մշակում է սեփական պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, հիշեցրել է Էրդողանը:

Նույն շարքից