Հասարակություն 

Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի պատվին բեռնատար նավ է անվանակոչվել

Օգոստոսի 9-ին, Առնո Բաբադժանյանի ծննդյան 100-ամյակի շեմին, Վլադիվոստոկում (Վլադիվոստոկի ծովային առևտրական նավահանգիստ) տեղի է ունեցել տրանսօվկիանոսային բեռնատար նավերից մեկը հռչակավոր կոմպոզիտորի պատվին անվանակոչելու միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Միջոցառման ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:

ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Առնո Բաբաջանյանը այսօր էլ շարունակում է մնալ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային ժառանգությունն է:

Բացման արարողությանը ներկա են եղել Պրիմորիեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարկիսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միության ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք:

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որում Նևվելսկիի ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր ՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից