Հասարակություն 

Պակիստանում ջրհեղի արդյունքում ավելի քան 60 մարդ է մահացել

analitik.am

 

Անցած երեք օրվա ընթացքում Պակիստանում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 64 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Սինհուա» լրատվական գործակալությանը:

Պակիստանի աղետների կառավարման ազգային գործակալության տվյալների համաձայն՝ բնական աղետի պատճառով ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել են հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվա մարզում:

Նշվում է, որ ջրհեղեղի պատճառով խափանվել են կապի միջոցները, ջրի տակ են անցել հարյուրավոր բնակելի շենքեր, ինչը հանգեցրել է կամուրջների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման աշտարակների փլուզման:

Աղետի գոտում զինվորականները տեղակայել են շարժական հոսպիտալներ, որտեղ օգնություն են ցուցաբերում տուժածներին:

 

Նույն շարքից