Հասարակություն 

ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Լիբանան՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերականգնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Լիբանանի վերաբերյալ շատ կարևոր կոնֆերանս ենք անցկացրել: Շատ հարցեր են մշակվել

, շատ երկրներ մտադիր են օգնել»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Հարցին, թե ինչ քանակի օգնություն կուղարկի ԱՄՆ-ն, Թրամփը պատասխանել է. «Այն շոշափելի օգնություն կլինի»:

ԱՄՆ նախագահը չի նշել թվեր, միաժամանակ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն արդեն ուղարկել է C-17 ռազմական տրանսպորտային երեք ինքնաթիռ՝ սննդով և բժշկական պարագաներով:

 

Նույն շարքից