Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառների հետաքննությանը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառների հետաքննությանը: Այս մասին երեկ՝ օգոստոսի 9-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջուդ Դիրը:

«Նախագահը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է և մտադիր է շարունակել աջակցել Լիբանանի ժողովրդին վերականգնվելու հարցում: Նախագահը համաձայնել է այլ ղեկավարների հետ սերտորեն աշխատել միջազգային ջանքերի շրջանակներում»,-ասել է Դիրը:

Նախագահ Թրամփը նաև կոչ է արել Լիբանանի կառավարությանն իրականացնել համապարփակ և թափանցիկ հետաքննություն, որում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից