Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

analitik.am

 

2020թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 213 հոդված, որոնցից 6-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 204-ը՝ չեզոք։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն, անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի France 24-ին տված հարցազրույցին, ասել. «Խոսքս նախ և առաջ արցախյան հարցում Թուրքիայի ներգրավվելու փորձերին ու՝ հիմա արդեն կարելի է ասել հեռանկարին է վերաբերվում։

Հարց, որը ֆրանսիացի լրագրողին ակնհայտորեն ավելի շատ էր անհանգստացնում, քան մեր արտգործնախարար կոչվածին։

Խեղճն այդպես էլ չկարողացավ Մնացականյանից Թուրքիայի ակտիվությունը նորմալ դատապարտող կես խոսք անգամ պոկել»:

Դրական է գնահատվել հոդվածն ըստ որի` Զոհրաբ Մնացականյանն իսրայելական հեղինակավոր «Jerusalem Post»-ին տված հարցազրույցում քննադատել էր այն հանգամանքը, որ Իսրայելը զենք է վաճառում պաշտոնական Բաքվին և հավելել, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանին մահաբեր սպառազինության վաճառքը։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից