Կորոնավիրուս Հասարակություն 

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ իրեն լավ է զգում: Աշոտ Զաքարյանը հավելեց, որ վարակի ախտանշաններից ունի միայն ջերմություն:

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 340 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 176354 թեստավորում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից