Քաղաքականություն 

«Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը չկայացավ

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը չկայացավ: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ Արայիկ Հարությունյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկայանալ հանդիպմանը:

«Կառավարությունում արտահերթ խորհրդակցություն էր, այդ պատճառով պարոն Հարությունյանը չի կարողացել գալ, բայց հանդիպում կլինի անպայման»,- ասել է Աղազարյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից