Քաղաքականություն 

Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց

analitik.am

 

Ամուլսարի հետ կապված հարցերն օրենսդիրի դաշտում չեն: Այս մասին լրագրողներին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե երբ է իշխանությունը հայտնելու իր դիրքորոշումն այդ հարցում:

Մակունցը հավելել է, որ մնացյալը նախորդ տարի կառավարությունն իր մոտեցումները ներկայացրել է. «Որքանով ես տեղյակ եմ, մոտեցումներում փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ ընդհանրապես Ամուլսարի հետ կապված լուծումներն օրենսդիրի դաշտում չէ»:

Հայկ Սարգսյանի հետ կապված հարցերի մասով էլ Մակունցը հորդորեց դիմել վերջինիս:

 

Նույն շարքից