Հասարակություն 

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հենց նոր ԱԺ շենքի դիմացից վարչական ձերբակալման ենթարկեցին հերթական խումբ քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության, հավաք էին իրականացնում, իսկ ըստ քաղաքացիների՝ ընդամենը գնդակ էին խաղում՝ հընթացս բարձրաձայնելով բնապահպանական հարցեր՝ կապված Ամուլսարի հետ։

Սա արդեն վաղուց ծիծաղելու չի։ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից