Հասարակություն 

Երևանի քաղաքապետն այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը

analitik.am

Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերեկալների փոխարինման աշխատանքները: Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշել, որ մինչեւ 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երեւանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչեւ խնդիրը վերջնականապես լուծվի:

Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:

Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաեւ զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն:

Նույն շարքից