Հասարակություն 

Անձամբ ինձ համար շատ ծանր է տեսնել, որ իմ պետությունը առաջիններից մեկն է շնորհավորում այդ մարդուն․ իրավապաշտպանը՝ Լուկաշենկոյին շնորհավորելու մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրեր առաջ Ալեքսանդր Լապշինի հետ էի խոսում։ Նորից հիշեցինք այն դաժան օրերը, որ Սաշային վիճակված էր վերապրել՝ այն պատճառով, որ Լուկաշենկոն որոշել էր ադրբեջանցիներին լավություն անել՝ Արցախ այցելելու համար բռնելով ու Բաքու ուղարկելով մի սովորական բլոգեռի։ Թշնամանք, զրկանքներ, ատելություն, նույնիսկ մահափորձ։

Այս համատեքստում անձամբ ինձ համար շատ ծանր է տեսնել, որ իմ պետությունը առաջիններից մեկն է շնորհավորում այդ մարդուն։ Շատ ուրիշ համատեքստերի մեջ այս մեկն էլ չմոռանանք»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից