Իրավական Տեսանյութեր 

Ախալքալաքում սպանության գործով ձերբակալված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել․ տեսանյութ

Վրաստանի դատախազությունը Ախալքալաքում սպանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրել Ա.Ղ.-ին Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հատկանիշներով (ապօրինի հրազեն և զինամթերք գնելը, պահելը և կրելը):

Ձերբակալվածին խափանման միջոց սահմանելու հարցը Ախալցխայի շրջանային դատարանը կքննարկի, հավանաբար, վաղը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ախալքալաքում  զանգվածային ծեծկռտուքի ժամանակ տեղի էր ունեցել սպանություն: Հրազենով սպանել էին 30-ամյա տղամարդու: Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն:

Տեղի բնակիչների խոսքերով՝ Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարի տևող կոնֆլիկտի հետ: Սպանությունից հետո՝ օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում լարվել էր իրավիճակը, որի պատճառով անհրաժեշտ էր դարձել մոբիլիզացնել իրավապահների: Մահացածի համագյուղացիներն Ախալքալաքում վնասել են մարդասպանի մտերիմների անշարժ գույքը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից