Քաղաքականություն 

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ հարձակում է պլանավորվել

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ հարձակում է պլանավորվել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալերիյ Վակուլչիկը։

«Նկատի ունենալով կատարվածը, իրավիճակի մասին անմիջապես զեկուցել ենք երկրի ղեկավարին։ Ամենայն լրջությամբ ենք վերաբերվել այդ տեղեկությանը։

Երկրի ղեկավարի հանձնարարությամբ, որոշվել է 120 պատրաստված աշխատակից առանձնացնել ընդդիմության միավորված շտաբի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Նրանք աշխատել են ուշադրություն չգրավել, բայց նրանց ներկայությունը ակնհայտ է եղել»,-ասել է ԱԱԾ ղեկավարը։

Հիշեցնենք, ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, Լուկաշենկոն ստացել է 80 տոկոսից ավելի ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9 տոկոս։

Ընտրատարածքների փակվելուց հետո Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից