Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

Բեյրութում վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև․ուղիղ միացում

analitik.am

Բեյրութի կենտրոնում վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Լիբանանի մայրաքաղաքում չեն դադարում ուրբաթ օրվանից: Ցուցարարները պահանջում են կառավարության և խորհրդարանի հրաժարականը, ինչպես նաև բացատրություն են պահանջում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար:

Սարսափելի պայթյունի հետևանքով 200 մարդ մահացել է, ավելի քան 6000-ը վիրավորվել: Մի քանի օր շարունակվող ցույցերի ժամանակ 700 մարդ ևս վիրավորում է ստացել:

Նույն շարքից