Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը սեզոնային որևէ օրինաչափություն չի դրսևորում. ԱՀԿ

analitik.am

Կորոնավիրուսը սեզոնային որևէ օրինաչափություն չի դրսևորում, և եթե իշխանությունները թուլացնեն հիվանդության դեմ պայքարը, ապա այն նոր թափ կհավաքի: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման նախազգուշացում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանը:

Մասնագետը նշել է, որ նոր բռնկումներին պետք է արագ արձագանքեն ինչպես Արևմտյան Եվրոպայում, այնպես էլ այլ երկրներում: Ռայանի խոսքերով՝ ԱՀԿ-ն հավատացած է, որ Մեծ 7-յակի կազմում գտնվող հզոր երկրները կարող են համաձայնության հասնել այն հարցում, թե ինչ մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի նման առողջապահական ճգնաժամերին:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը: ԱՀԿ-ի տվյալներով՝ Բրազիլիայում օրական 50-60 հազար նոր դեպք է գրանցվում, և առողջապահական համակարգն այնտեղ լուրջ ճնշման տակ է:

Մայք Ռայանը նշել է, որ նման իրավիճակում հիդրոքսիքլորիոքինը լուծում չէ: Նա նկատի է ունեցել մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցը, որը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կոչ է արել օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նույն շարքից