Միջազգային Քաղաքականություն 

Լիբանանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

analitik.am

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է կառավարության հրաժարականը: Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, երկրի ղեկավարը խնդրել է նախարարներին և վարչապետի շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ մինչև նոր կառավարության կազմավորումը:

Կառավարության ողջ կազմով և իր հրաժարականի մասին վարչապետ Հասան Դիաբը հայտնել էր ժամեր առաջ: Այս որոշումը հետևել էր օրեր շարունակ չդադարող ցույցերի ընթացքում բնակիչների ներկայացրած պահանջներին: Ցուցարարները, որոնք ուրբաթ օրվանից ողողել են մայրաքաղաք Բեյրութի փողոցները, պահանջում էին կառավարության, խորհրդարանի հրաժարականներն ու բարեփոխումների իրականացում:

Բողոքի ցույցի դուրս գալ մարդկանց ստիպել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունը, որից հետո առանց այդ էլ ծանր տնտեսական և առողջապահական վիճակում գտնվող Լիբանանն, էլ ավելի տուժեց:

 

Նույն շարքից