Հասարակություն Տեսանյութեր 

Թրամփի անվտանգության աշխատակիցներն առանց բացատրության հեռացրել են նրան ասուլիսի վայրից /Տեսանյութ/

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության աշխատակիցներն առանց բացատրության հեռացրել են նրան մամուլի ասուլիսի վայրից: Այս մասին հայտնում է Լենտան:

Այն պահին, երբ Թրամփը հայտարարություն էր անում, նրան մոտ կանգնած անվտանգության աշխատակիցներից մեկն ինչ-որ բան է շշնջացել նախագահի ականջին, իսկ հետո հեռացրել նրան սրահից:

Ավելի ուշ Թրամփը վերադարձել է և լրագրողներին տեղեկացրել, որ իրեն ասուլիսի վայրից հեռացրել են, քանի որ Սպիտակ տան հարակից տարածքում այդ ժամանակ կրակոցներ են հնչել։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նախնական տվյալներով, հրաձիգը միայնակ է եղել: Անվտանգության աշխատակիցները վնասազերծել են նրան։ Նա հոսպիտալացվել է:

 

Նույն շարքից