Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու են Թրամփին հեռացրել ասուլիսի վայրից․ Մանրամասներ

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ընթացքում Սպիտակ տան մոտ կրակ բացած տղամարդը և նրա վնասազերծման գործընթացին մասնակցող սպան հոսպիտալացվել են: Դեպքի մանրամասները հայտնվել են ԱՄՆ-ի գաղտնի ծառայության Twitter-ի էջում, փոխանցում է Լենտան։

Գաղտնի ծառայության սպայի և հրաձիգի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի անվտանգության աշխատակիցներն առանց բացատրության հեռացրել են նրան ասուլիսի վայրից: Այն պահին, երբ Թրամփը հայտարարություն էր անում, անվտանգության աշխատակիցներից մեկն ինչ-որ բան է շշնջացել նախագահի ականջին, իսկ հետո հեռացրել նրան ասուլիսի սրահից:

Ավելի ուշ Թրամփը վերադարձել է և լրագրողներին տեղեկացրել, որ իրեն ասուլիսի վայրից հեռացրել են, քանի որ Սպիտակ տան հարակից տարածքում այդ ժամանակ կրակոցներ են հնչել։

 

Նույն շարքից