Կորոնավիրուս Հասարակություն 

Հույս կա․ ԱՀԿ ղեկավարը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում դրական արդյունքը հնարավոր է

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակում, հույսի շողեր են նկատվում: Այս մասին հայտնում Լենտան՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:

ԱՀԿ ղեկավարի խոսքերով, շատ մարդիկ վշտանում են համաճարակի պատճառով և կարծում են, որ այն դժվար ժամանակաշրջան է Երկիր մոլորակի բոլոր բնակիչների համար․ «Բայց ես ուզում եմ պարզություն մտցնել. Կան հույսի կանաչ ծիլեր, և անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, շրջանը, քաղաքը կամ մարզը, երբեք ուշ չէ կանգնեցնել համավարակը»,-վստահեցրել է նա և հավելել, որ իրավիճակի դրական արդյունքը հնարավոր է։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից