Միջազգային Քաղաքականություն 

Անհուսալի փեսայիդ պետք է հեռացնես պաշտոնից. Թուրք ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին

 

Թուրքիայում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի և թուրքական լիրայի արժեզրկման պատճառով երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Էրդողանին կոչ է արել հեռացնել իր փեսային պաշտոնից։

Այս մասին ընդդիմադիր կուսակցապետը գրառում է կատարել Twitter-ում։

«Պետք է պաշտոնից հեռացնես վստահություն չներշնչող փեսայիդ և փոխարենը պետք է նշանակես իրազեկ (կոմպետենտ) մեկին»,- գրել է Քըլըչդարօղլուն։

Նրա խոսքով՝ երկիրը կառավարողները դժվարին պահերին պետք է կարողանան երկրի շահերի համար ամենաճիշտ որոշումները կայացնել։

Նշենք, որ Քըլըչդարօղլուն բազմիցս է հանդես եկել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքին պաշտոնից հեռացնելու կոչով։

Նա նաև նշել է, որ Էրդողանն անհապաղ պետք է տնտեսական և սոցիալական խորհրդի նիստ գումարի, որի ընթացքում պետք է քննարկվեն խնդիրներն ու լուծումները:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից