Հասարակություն 

Բերման է ենթարկվել 10 մարդ. Ոստիկանությունը՝ «Բիձու գյոլ» կոչվող տարածքում կրակոցի մասին

Օգոստոսի 9-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից բաժին բերման են ենթարկել 10 անձանց։ Պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը կրակել է գազային ատրճանակից՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակը և 2 ծալովի դանակ։

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից